ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

My blogs

About me

Gender Female
Industry Education
Location Yerevan, Armenia
Introduction Ծնվել է 1963թ. հունիսի 28-ին Երեւանում: 1985թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու: 1985-1996թթ. Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում աշխատել է ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի, 1996-1999թթ.` ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: 1999-2012թթ. եղել է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի տնօրեն: 2002թ. «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի հիմնադիր նախագահն է: 2006թ.` ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, գաղափարաքարոզչական հանձնախմբի նախագահ: 2010թ.` «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2006թ. Անկախության տոնի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, հաղթող է ճանաչվել ՀՀ դպրոցների «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում, պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով, տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2008թ.` ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով: 2011թ` «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ով: Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Interests 1.Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ: 2.Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի անդամ; 3.Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ի անդամ: 4.Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ: 5.Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավար: 6.Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի անդամ: 7.Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ: 8.Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամ: