Մարինե Ամիրյան

My blogs

Blogs I follow

About me

Gender Female
Location Երևան, Armenia
Interests Բարև, ահա և դու, հարազատ: Զարմացա՞ր, որ ճանաչեցի քեզ: Դժվար չէր: Գիտես, ես վաղուց եմ հասկացել ով ես և նկարել արևի տեսքով: Գիտեմ, թե ինչ ես երազում՝ ամենալավ, ամենաբարի, ամենագեղեցիկ, ամենալուսավոր բաների մասին: Այդ նպատակներիդ համար հաճախ ես մոմ վառում և ջերմություն քաղում փոքրիկ երախից: Համոզված եմ, որ արև շատ ես սիրում. լույսի փշուրներ ես հավաքում, արև դարձնում, նվիրում մարդկանց, ինչպես ես: Երբ սիրում ես, սրտիդ փոխարեն արևն է բաբախում, երբ երեխա ես տեսնում, քեզ թվում է, թե նրա բերանով արևն է ժպտում, ամեն օր արև ես ուտում, բայց չես կշտանում: Պայքարել գիտե՞ս, ես էլ, ունենք երկու ձեռք, ոտք, մարմին, դեմք, տաք սիրտ, նույն կերպ ենք շնչում, տեսնում, երազում: Պատկերացրու, թե միայնակ ես, ես չկամ, ցուրտ է, չէ՞, տխուր ես, արևն էլ բույր չունի: Նույն բանն էլ ես եմ զգում, չեմ ուզում քեզ կորցնել, այնքան ուրախ եմ, որ կաս, որ ես էլ կամ: Քո կրոնը խիղճն է, նպատակը՝ աստղերը, բայց կյանքը՝ արևը: Հիշիր՝ արևդ նա է, ում արևներ ես նվիրել… Ասում են, երբ ուզում ես հարազատիդ երջանիկ տեսնել, մի թող, որ նա տխրի: Եթե անգամ չինարեն գրեի, դու հաստատ ինձ կհասկանայիր: Ի վերջո՝ այսքան անկեղծ լինում են միայն հարազատները: Հիմա համոզվեցի՞ր, որ հարազատ ենք: Բարով եկար, սպասում էի…